Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ։
Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» հանդես է եկել նաև 2008-2011, 2014-2015 թվականներին։
2011-2013 թվականներին նա խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում», 2013-2014, 2015-2017-ին՝ Մախաչկալայի «Անժիում»։









