Foto

Ռեալի երկրպագուները Ժերար Պիկեին. նա մնում է

Իսպանիայի Սուպերգավաթի համար կատալոնական «Բարսելոնայի» պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» երկրպագուները հիշել են մրցակցի պաշտպան Ժերար Պիկեի գրառումը:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հուլիսի 24-ին թվիթերյան իր էջում հրապարակել էր բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ լուսանկարը և մակագրել. «Նա մնում է»: Օրեր առաջ բրազիլացին տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ:

«Ռեալի» երկրպագուները Պիկեին դիմավորել են հետևյալ վանկարկումներով. «Նա մնում է»: