Foto

Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է պաշտպանի ձեռքբերումից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզին,- փոխանցում է «Daily Star»-ը:

Ակումբի ղեկավարությունը քննարկել է 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը մարզչական շտաբի հետ և որոշել, որ անգլիացին պետք չէ թիմին: Հաղորդվում է, որ Ռոուզի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

Ավելի վաղ Դենի Ռոուզը դժգոհել էր «Տոտենհեմի» տրանսֆերային քաղաքականությունից, ինչից հետո տուգանվել է 150 հազար եվրոյով: