Foto

«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր (լուսանկարներ)

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը:

Հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Մարկո Ասենսիոն հրաշալի հարվածով բացել է հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկել է այն:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթել էր նաև առաջին խաղում՝ 3:1: «Արքայական» ակումբը հաղթեց ընդհանուր 5:1 հաշվով:

«Ռեալն» Իսպանիայի սուպերգավաթակիր է դառնում 10-րդ անգամ:

[gallery columns="1" ids="133544,133545,133546,133547,133548,133549,133550,133551,133552,133553,133554,133555"]