Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է առաջիկա հանդիպման մասին. «Հաղթանակի դեպքում ﬔնք կերաշխավորենք ﬔր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա ﬔր ենթախմբում 1-ին հորիզոնականում հայտնվելու շատ ﬔծ շանսեր ստանալ: Շվեդիայի հավաքականը ﬔծ հարգանքի արժանի մրցակից է, որն ինձ համար աﬔնաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի խաղում են նույն մարզչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ։ Շվեդիայի ներկայիս կազմը ﬕջազգային խաղերի բավական ﬔծ փորձ ունի։ Որպես թիմ, նրանք շատ լավ են պաշտպանվում և հարձակվում, քանի որ վաղուց են խաղում ﬕասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողﬔր, որոնցից ﬔնք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում: Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք»,-ասել է մարզիչը:
Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:
Բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից:









