Apple-ը, Google-ը, Facebook-ը և այլ IT ընկերություններ պահանջել են դադարեցնել օգտատերերի լրտեսումը: Այս մասին հայտնում է RenTV-ն՝ հղում անելով The Verge-ին:
Նշվում է, որ ընկերությունները դիմել են ԱՄՆ Գերագույն դատարանին: Նրանք կարծում են, որ ամերիկյան իրավապահ մարմիններն իրավունք չունեն բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին ստանալ հասանելիություն՝ առանց դատարանի թույլտվության, փոխանցում է ТАСС-ը:
Ընկերությունները Գերագույն դատարանից խնդրում են հստակեցնել ԱՄՆ Սահմանադրությունում իրականացված չորրորդ ուղղումների որոշակի հայեցակարգերի կիրառման իրավական լինելը: