Foto

Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գարի Կասպարովի հետ

Սենթ Լուիսում ընթացող առագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանն ուժերը չափեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, սպիտակներով մրցող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կասպարովի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլին:

Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում հաղթել էր Դավիդ Նավարային, երկրորդ տուրում պարտվել Յան Նեպոմնյաշչիին, իսկ երրորդում հաղթել Վիշվանաթան Անանդին:

4-րդ տուրից հետո Արոնյանը 2,5 միավորով Նեպոմնյաշչիի, Դոմինգեսի և Կարուանայի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Հավելենք, որ 5-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Լե Քուանգ Լյեմի հետ: