Foto

Հայտնի է դարձել նոր iPhone 7s-ի գլխավոր թերությունը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության կողմից ներկայացվելիք նոր iPhone 7s սմարթֆոնը կարող է ներկայիս iPhone 7 մոդելից ավելի հաստ, երկար ու լայն լինել, այդ իսկ պատճառով հնի աքսեսուարները կարող են չհամապատասխանել նոր մոդելին, գրում է Giga Apple-ը՝ անանուն աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ նոր iPhone-ը հաստությամբ, լայնությամբ ու երկարությամբ միջինը 0.1մմ-ով ավելի կլինի iPhone 7-ից, սակայն այդ տարբերությունը նկատելի չի լինի ամենօրյա օգտագործման ընթացքում: Ինչ վերաբերում է iPhone 7-ի պատյաններին, ապա դրանք կարող են չափով անհամապատասխան լինել ներկայացվելիք նորույթին:

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նոր iPhone-ը կհամալրվի անլար լիցքավորման գործառույթով, ինչի պատճառով ընդհանուր հեռախոսի կառուցվածքը կփոխվի:

Ինչ վերաբերում է iPhone 8-ին, ապա այն նույնպես կներկայացվի աշնանը: Ըստ նախնական տվյալների՝ հեռախոսը կստանա ավելի մեծ էկրան, ինչպես նաև մատների փոխարեն՝ դեմքի սքանավորման համակարգ:

Apple-ի երկար սպասված նորույթը կունենա դիմային պանելի մի ծայրից մյուսը ձգվող մեծ էկրան, չի արտադրվի վարդագույն տարբերակով, կունենա կից վիրտուալ իրականության դիմային սարք, շատ ավելի որակյալ Retina էկրան, կգործի iOS 11 օպերացիոն համակարգի հիմքով ու բոլոր iPhone-ների մեջ կարող է դառնալ ամենաթանկը:

Vesti.am