Foto

Տիգրան Հարությունյանը գլխավորում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի աղյուսակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցում են 14 շախմատիստներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի մասնակիցների թվում են 3 գրոսմայստեր, 7 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ:

1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

Առաջին խմբի մրցաշարում կայացել են նախատեսված 13 տուրերից հինգի պարտիաները: 5-րդ խաղափուլից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:

2-րդ հորիզոնականում ընթացող Դավիթ Շահինյանն ունի 3.5 միավոր: 4 շախմատիստ՝ Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանը, վաստակել են 3-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: