Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տևական ժամանակով որակազրկվել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում մրցավարին հրելու համար:
«Կարմիր քարտ ստանալուց հետո ֆուտբոլիստը հրեց ինձ՝ արտահայտելով անհամաձայնություն»,- գրել է մրցավարը հաշվետվությունում:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության 96-րդ հոդվածի համաձայն, մրցավարին հրելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով: Ռոնալդուն հաջորդ հանդիպումը բաց կթողնի կարմիր քարտի պատճառով, որը ստացել էր սիմուլյացիայի համար ստացած երկրորդ դեղին քարտից հետո: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ակումբը կբողոքարկի Ռոնալդուի կարմիր քարտը:
Vesti.am









