Foto

Մխիթարյանի երկու գոլային փոխանցումները ՄՅՈւ-ի օգնեցին հաղթել «Վեսթ Հեմ»-ին

Անգլիայի Պրեﬕեր լիգայի ﬔկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի օգնությամբ նախ աչքի ընկավ Ռոﬔլու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 2:0, այնուհետև Անտոնի Մարսիալը՝ 3:0:

Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին 4:0 դարձրեց Պոլ Պոգբան: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե: ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է «Սուոնսի»-ին՝ օգոստոսի 19-ին:

Vesti.am