Foto

Apple-ը պատրաստում Է երեք սմարթֆոն

Համացանցում հրապարակել են iPhone-ի բոլոր նոր մոդելների պատյանների ենթադրյալ լուսանկարները: Այս մասին տեղեկացնում Է 9to5mac-ը:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Apple-ը պատրաստում Է երեք սմարթֆոն՝ iPhone 7s, 7s Plus և iPhone 8: Լուսանկարներում պատկերված սարքերն ունեն ապակե հետին կափարիչ: Նաև սմարթֆոնի արծաթագույն տարբերակն ունի ապակու շուրջը փայլուն շրջանակ, ﬕնչդեռ iPhone 7-ի ﬔտաղական դետալները փայլատ են: Սմարթֆոնների ընթացիկ և ապագա սերունդների ﬕջև այլևս ոչ ﬕ կարգի տարբերություններ չկան: iPhone 8-ը նաև կստանա ապակուց հետին կափարիչ:

iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի աﬔնամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ այն կստանա անշրջանակ դիսփլեյ, որի վերին մասում կլինի ճեղք խոսակցական բարձրախոսի, տվիչների և խցիկի համար: Նաև համարվում Է, որ սարքը կզրկվի մատնադրոշմների սքաներով Home կոճակից