Foto

ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց: Սարաևոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջեց  Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտեցին հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիները առավելություն ստացան՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44

Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջևում էին՝ 73:60: Վերջին՝ չորրորդ քառորդում, մերոնք զիջեցին 13 միավորի տարբերությամբ:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ: Մեր թիմը օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ: