Foto

Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ալաշկերտ»

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն է իրականացրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այսօր «Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, ով արդեն առաջին մարզումն է անցկացրել երևանյան թիմի կազմում, գրում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում էր շվեյցարական «Ցյուրիխին», վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Լե Մոն» թիմում:

2015-ին «Ցյուրիխ» տեղափոխվելուց առաջ 22-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում, հանդիսացել է ռուսական ակումբի երկրորդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, մասնակցել պատանեկան Չեմպիոնների լիգային:

«Զենիթի» պորտուգալացի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի նախաձեռնությամբ Սիմոնյանը մի շարք մարզումներ է անցկացրել ակումբի գլխավոր թիմի կազմում, հայտնվել է թիմի հայտացուցակում:

artem_simonyan_1