Կիբեռսպորտը կարող է ներառվել 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական սպորտաձևերի շարքում:
Այդ մասին «Associated Press»-ի հետ հարցազրույցում հայտնել է Փարիզում խաղերի անցկացման համանախագահ Տոնի Էստանգուետը:
Նրա խոսքով, դրա վերաբերյալ բանակցություններ են անցկացվելու կիբեռսպորտի և Միջազգային օլիմպիական կոմիտի ներկայացուցիչների միջև:
«Մենք պետք է ուսումնաիրենք այդ հարցը, չի կարելի հենց այնպես ասել, որ «դա մեր և Օլիմպիադայի մասին չէ»,-ասել է նա:
Նա մանրամասնել է, որ չի ուզում միանգամից հրաժարվել նման հնարավորությունից և առաջարկում է փորձել կիբեռսպորտի և ՄՕԿ-ի «կամուրջները հարթել»:
Vesti.am









