Օգոստոսի 14-ին Աստանայում կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հայտնում է eurasiancenter.ru-ն, հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:
«Հանդիպումների ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն համագործակցության հիմնական մարտահրավերները»,-նշվում է հաղորդագրության մեջ՝ ընդգծելով, որ առաջնային ուշադրություն է դարձվելու ոլորտային համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի և կոորդինացված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների զարգացմանը:
Բացի այդ, Միության միջազգային գործընկերների հետ ծրագրվում է քննարկել արտոնյալ առևտրային ռեժիմների համաձայնագրերի նախապատրաստման ընթացքը և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Vesti.am