Ռուսաստանն աջակցում է Ինդոնեզիայի առաջարկին՝ բանակցություններ սկսել ԵԱՏՄ շրջանակում այդ երկրի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ: «Риа Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ սկսելու նկատմամբ: Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ ուսումնասիրվում է: Ռուսաստանն այն աջակցում է»,- ասել է նա Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո:
Ավելի վաղ գործակալությանը Ռուսաստանի գերատեսչություններից մեկի աղբյուրը տեղեկացրել է, որ 2017 թվականի մայիսին Ինդոնեզիայից առաջարկ է ստացվել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուսումնասիրության համար հետազոտական խումբ ձևավորել:
Vesti.am