Foto

ԱՄՆ-ում 12 տոննանոց ռոբոտ են ստեղծել

MegaBots ընկերությունն առաջին անգամ ցուցադրել Է Eagle Prime վիթխարի մարտական ռոբոտը: Այն ԱՄՆ-ը կներկայացնի նման ﬔքենաների ﬔնամարտում, ինչի մասին ասված Է YouTube-ում տեսահոլովակի նկարագրության ﬔջ: Ռոբոտի կառավարման համար անհրաժեշտ Է երկու մարդ, որոնք գտնվում են խցիկում:

Ստեղծողները պատմում են, որ դրա քաշը գերազանցում Է 12 տոննան, իսկ բարձրությունը՝ շուրջ հինգ ﬔտրը: Eagle Prime-ը հանդերձված Է 430 ձիաուժ հզորությամբ V-ձև ութգլանանոց շարժիչով: Սպառազինության առումով Eagle Prime-ն ունի վիթխարի չանչ եւ թնդանոթ:

Աﬔրիկայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների ﬕջև առաջին ﬔնամարտը պետք Է կայանա օգոստոսին: Eagle Prime-ը նաև կկռվի չինական Monkey King ռոբոտի հետ, սակայն հանդիպման նույնիսկ մոտավոր օրը հայտարարված չԷ:

https://www.youtube.com/watch?v=ePINYZK4p5Y