Foto

Facebook սոցիալական ցանցում համընդհանուր խափանում է տեղի ունեցել. rbc.ru

Faceboook սոցիալական ցանցի օգտատերերն ամբողջ աշխարհով հաղորդում են ցանցի խափանման մասին: Սոցիալական ցանց մուտք գործելու ցանկացած փորձ ձախողվում է, հայտնում է rbc.ru-ն: 

Facebook-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ մասնագետներն անում են ամեն ինչ՝ խնդիրը շուտափույթ լուծելու համար:

Facebook մուտքի հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունները գալիս են աշխարհի տարբեր երկրներից՝ Շվեյցարիայից մինչև Էկվադոր: Միաժամանակ հաղորդագրություն է տարածվել Instagram ցանցի հետ կապված մուտքի խնդրի վերաբերյալ:

Vesti.am