Foto

Նոր խելացի ժամացույցներ «Apple»-ից

«Apple» ընկերությունը այս տարի կներկայացնի «LTE» ապահովմամբ «Apple-Watch» սմարթ-ժամացույցներ, գրում է «The Wall Street Journal»-ը:

Այդ կերպ, «Apple»-ի նոր սարքը կարող է միանալ համացանցին և զանգեր կատարել առանց սմարթֆոնին միանալու:

Բացի այդ, թերթի տվյալներով, կազմակերպությունը նախատեսում է նոր  սմարթ-ժամացույցների մոդելներ թողարկել ամեն տարի:

Մայիսին կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացրել՝ ըստ որի «Apple-Watch»-ի վաճառքը նախորդ տարվա համեմատ երկու անգամ աճել է:

Vesti.am