Foto

«Sinquefield Cup». Լևոն Արոնյանը բաժանում է 4-8-րդ տեղերը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Sinquefield Cup» շախմատային սուպերմրցաշարի («Grand Chess Tour»-ի երրորդ փուլ) երրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ունի 1.5 միավոր և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, ամերիկացիներ Ուեսլի Սոի ու Հիկարու Նակամուրայի և հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը:

Առաջատարներն են 2-ական միավոր վաստակած նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին և  պարտվել Ֆաբիանո Կարուանային:

Օգոստոսի 5-ին կայանալիք չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անանդի հետ:

«Sinquefield Cup», երրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Vesti.am