Foto

ՊՍԺ-ն մտադիր է Օբլակին ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը դարձնել

ՊՍԺ-ն մտադիր է ռեկորդային գումարովձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, գրում է «A Bola»-ն:

Ըստ աղբյուրի` փարիզյան ակումբը մտադիր է Օբլակին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահը` վերջինիս տրանսֆերի դիմաց մադրիդյան ակումբին վճարելով 100 մլն եվրո:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն այդ գործարքն իրականացնելու դեպքում կարող է պատժվել, քանի որ վերջնականապես կխախտի ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները:

Հիշեցնենք, որ Օբլակն Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել էր 30 հանդիպման և բաց թողել 21 գնդակ:

Vesti.am