Հայաստանի երիտասարդական հավաքականի և Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կարիերան կշարունակի լատվիական «Վենտսպիլս» ակումբում:
Ինչպես հայտնում է «Transfermarkt»-ը, հայ ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է կնքել «Վենտսպիլսի» հետ` այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Այվազյանն իր նոր ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
Նշենք` «Վենտսպիլսը» Լատվիայի ամենահայտնի ակումբներից մեկն է: Թիմը 6 անգամ նվաճել է երկրի չեմպիոնությունը, 6 անգամ էլ դարձել է Լատվիայի գավաթակիր:
2009 թվականին «Վենտսպիլսը» դարձել է լատվիական առաջին ակումբը, որը մասնակցել է եվրագավաթների խմբային փուլին` Բորիսովի ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելուց հետո:
Հիշեցնենք` հունիսի կեսերին «Շիրակը» հայտարարեց Վիուլեն Այվազյանի և ևս մի քանի ֆուտբոլիստի հետ պայմանագրերը խզելու մասին:
Vesti.am









