Foto

Սինքֆիլդի գավաթ. 2-րդ տուրում Արոնյանը պարտվել է Կարուանային

Երեկ կայացել են «Grand Chess Tour»-ի 3-րդ փուլի՝ Սինքֆիլդի գավաթի 2-րդ տուրի հանդիպումները։ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ։ Խաղն ավարտվել է 110-րդ քայլում՝ իտալացու հաղթանակով։ Այդ մասին հայտնում է Chess.am-ը:

Ամբողջական միավոր վաստակել են նաև Կարլսենն ու Սոն։ Նակամուրա-Վաշիե-Լագրավ և Սվիդլեր-Անանդ զույգերը կիսել են միավորը։ Սինքֆիլդի գավաթում 2-րդ տուրից հետո Կարլսենը, Կարուանան և Վաշիե-Լագրավն ունեն 1․5-ական միավոր։ Լևոնը 1 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը։

Այսօր կայանալիք 3-րդ տուրում զույգերը դասավորվել են հետևյալ կերպ`

Կարուանա-Նեպոմնյաշչի

Կարյակին-Արոնյան

Անանդ-Կարլսեն

Վաշիե-Լագրավ-Սվիդլեր

Սո-Նակամուրա

Vesti.am