Foto

Ռուսաստանը Թուրքիայից բերված 94 տոննա ծիրանը հետ է ուղարկել

«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության որոշմամբ՝ հետ է ուղարկվել Թուրքիայից Նովոռոսիյսկի նավահանգիստ հասած 94 տոննա ծիրանը,  հայտնում է «Интерфакс»-ը:

Նշվում է, որ ստուգման ժամանակ մրգի խմբաքանակի մեջ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպս կարանտինային օբյեկտը:

Գերատեսչությունից հայտնել են, որ վարակված բեռի մուտքն արգելվել է՝ Ռուսաստանի տարածքում դրա տարածումը կանխելու համար:

Vesti.am