Հուլիսի 30-ին, Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել մոսկովյան «Մուզեոն» արվեստների այգում անցկացված «Ծիրան» տոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած կամավորների պարգևատրումը:
Շնորհակալական դիպլոմները հանձնել է ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուկանյանը և ՌՀՄ Մոսկվայի քաղաքային ստորաբաժանման գործադիր կոմիտեի նախագահ Շահեն Պետրոսյանը:
«Ծիրան» ամենամյա տոնը 2013-ից սկսած Մոսկվայի կառավարության աջակցությամբ անցկացնում է Ռուսաստանի հայերի միությունը:




Vesti.am