Foto

«Օլիմպիադա 2028»-ը կընդունի Լոս Անջելեսը՝ 2024-ը զիջելով Փարիզին

Լոս Անջելեսն Օլիմպիական խաղերը 2028 թվականին անցկացնելու դիմում է ներկայացրել, 2024 թվականին ամառային խաղերն անցկացնելու իրավունքը զիջելով Փարիզին, գրում է «BBC»-ին: Միջազգային օլիմպիական կոմիտեն  դեռ հունիսին  այդ քաղաքները հայտարարել էր խաղերի կենտրոն, այն բանից հետո, երբ Համբուրգը, Բուդապեշտն ու Հռոմը դուրս մնացին մրցակցությունից:

Փարիզը խնդրել էր իրեն «առաջ գցել»՝ նշելով, որ օլիմպիական խաղերի համար հատկացված տարածքն ազատ է մինչև 2024 թվականը:

Vesti.am