Foto

Կարեն Զուրաբյանը եզրափակչում մրցելու է ադրբեջանցու հետ

Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկային օրը եզրափակչի մեկ մասնակից ունեցավ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը, նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սանն այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ գոտեմարտում:

Vesti.am