Foto

Գեղարքունիքի մարզում կզարգացնեն Կիոկուշին կարատեն

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ինչպես նաև ֆեդերացիայի ներկայացուցիչ Վիրաբ Մարտիրոսյանը հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր՝ ուղղված Գեղարքունիքի մարզում Կիոկուշին կարատեի զարգացմանը։ Նպատակային էր մասնավորապես Սևան քաղաքում մարզաձևի ընդլայնումը, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը, տեղեկացնում են ֆեդերացիայից։