Foto

Նեյմարն օգոստոսի 7-ին պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստվում է բուժզննում անցնել ՊՍԺ տեղափոխության համար:

Սպասվում էր, որ դա պետք է տեղի ունենա Քաթարում, բայց տեղեկատվությունը հերքվեց:

Այժմ,  «L՛Equipe»-ը գրում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Փարիզում, հաջորդ շաբաթվա վերջում։ Իսկ օգոստոսի 7-ին բրազիլացին պայմանագիր կկնքի:

Նեյմարը դեռևս գտնվում է Չինաստանում, իսկ օգոստոսի 3-ին «Բարսելոնան» ֆուտբոլիստին սպասում է ակումբում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները եվրոպական թոփ-ակումբներին կոչ են արել համախմբվել ՊՍԺ-ի դեմ:

Տեղեկատվություն էր տարածվել նաև այն մասին, որ հարձակվողը, ՊՍԺ տեղափոխության դեպքում, պայմանագիր կկնքի «Qatar Sports Investments»-ի հետ, որը ղեկավարում է ֆրանսիական ակումբը: Պայմանագրի համաձայն, բրազիլացին կդառնա Աշխարհի 2022 թվականի առաջնության դեսպանը Քաթարում և 5 տարում 300 մլն եվրո կվաստակի (տարեկան 60 մլն եվրո):

Vesti.am