Foto

Մատիչը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Լոնդոնի «Չելսիի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը երեք տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

«Շատ ուրախ եմ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ժոզե Մոուրինյուի հետ ևս մեկ անգամ աշխատելը լավ հնարավորություն էր, որը չէի կարող բաց թողնել:

Հաճույք եմ ստացել «Չելսիում» հանդես գալու ժամանակ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և երկրպագուներին: Անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս հետ մարզվելու հնարավորությանը»,- ասել է Մատիչը:

Սերբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա 31 համարի խաղաշապիկով:

Vesti.am