ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնա համահայկական՝ Սփյուռքի երիտասարդներին ևս հնարավորություն տալով իրենց գաղափարները ներկայացնել ի նպաստ հայրենիքի զարգացման:
«Սերտորեն համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ նաև մեր աշխարհասփյուռ երիտասարդներին ներգրավելու, նրանց գաղափարները լսելու, դրանք հանրայնացնելու հնարավորություն կընձեռենք: Մրցույթի անվանակարգերի քննարկումն ու վերջնական հաստատումը կարևոր են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը»,- նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Արսեն Քարամյանի խոսքով՝ այսօր առաջնահերթ նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումները:
Երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի անդամները որոշեցին առաջիկա օրերի ընթացքում վերջնականապես հստակեցնել նոր, արդեն համահայկական դարձած մրցույթի կանոնակարգը, մասնակցության պայմանները, անվանակարգերը, ինչպես նաև անցկացման ժամկետները: