Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորվեգական «Վալերենգայի» հետ ընկերական խաղից հետո գրառում է կատարել ֆեսյբուքում:
«Շնորհակալություն, Սկանդինավիա՛, ջերմ ընդունելության համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք` մանկունյանցիները 3:0 հաշվով հաղթանակ են տարել:
Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ, իսկ 44-րդ րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ. նրա փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին:
Vesti.am









