Foto

Ռոնալդուին դատարան են կանչել

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 31-ին հարկերից խուսափելու գործով ցուցմունք կտա, գրում է gazeta.ru-ն։

«Marca»-ի տեղեկություններով Ռոնալդուն ցուցմունք է տալու Պոսուելո դե Ալարկոն քաղաքի դատարանում՝ փակ ռեժիմով։ Ֆուտբոլիստի հանդեպ գործ է հարուցվել Մադրդի դատախազի հայցի հիման վրա՝ փաստով, որ 2011- 2014 թվականների ընթացքում նա կատարել է հնարավոր մի շարք հարկային  հանցագործություններ։ 32-ամյա մարզիկն իրեն  լիովին անմեղ  է համարում և մտադիր է պաշտպանել իր տեսակետը: Ռոնալդուն կասկածվում է  14,7 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ։

Vesti.am