«Արսենալը» ու «Տոտենհեմը» միացել են «Կանի» 19-ամյա հարձակվող Յան Կարամոյի համար պայքարին:
Այդ մասին հայտնում է «The Sun»-ը: Ֆրանսիական ակումբն իր տաղանդին, որին անվանում են «նոր Կիլիան Մբապե», 9 մլն ֆունտ է գնահատում:
Յանի տրանսֆերի շուրջ դեռևս պաշտոնական առաջարկներ չեն արվել:
Բացի լոնդոնյան ակումբներից, Կարամոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը», հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կանի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը:
Ավարտված մրցաշրջանում Կարամոն Ֆրանսիայի առաջնության 35 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Vesti.am









