Foto

Բոլորը ցանկանում են հաղթել «Ռեալին». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական անգամ ասել է, որ չափազանց գոհ է թիմի կազմից և կարիք չունի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու:

«Ռեալը» հիանալի կազմ ունի, փոփոխություններ չեմ ցանկանում անել: Հաղթանակներ ենք տարել, թիմում են հանդես գալիս լավագույն ֆուտբոլիստները: Կփորձենք կրկնել նախորդ տարվա հաջողությունը: Մեզ դեռևս չի միացել միայն Ռոնալդուն:

Հասկանում ենք, որ մրցաշրջանը չափազանց բարդ է լինելու, քանի որ բոլորը ցանկանում են հաղթել «Ռեալին», սակայն ավելի լավ մեզ համար»,- Զիդանի խոսքն է մեջբերում է «Marca»-ն:

Vesti.am