Foto

«Բարսելոնան» մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել Նեյմարից

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու գործընթացը «Պարի Սեն Ժերմենի» համար ավելի է բարդանում:

«Mundo Deportivo»-ն գրում է, որ ֆրանսիական ակումբը հույս ուներ պայմանավորվել «Բարսելոնայի» հետ ֆուտբոլիստի հրաժարագնի հարցում՝ նախատեսված 222 միլիոն եվրոն 4-5 տարվա ընթացքում մուծելու համար: «ՊՍԺ»-ին, սակայն, կատալոնացիները մերժել են ու կտրականապես հրաժարվել որևէ բանակցություն վարել: Ակումբների միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ փարիզցիները հրաժարվել են բանակցել կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի շուրջ:

«Բարսելոնան» ՊՍԺ-ին հայտնել է, որ ոչ մի զիջման չի գնալու: Նեյմարի տրանսֆերը գնելու համար ֆրանսիացիները պետք է 222 միլիոն եվրոն միանվագ փոխանցմամբ կատարեն:

Vesti.am