Foto

Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի մարզիկները մրցելույթներն ավարտեցին բրոնզե մեդալով

Կոտ դը Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները ձյուդոիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրեց ութերորդ տեղը:

Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում: