ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լկտիություն է համարել ԱՄՆ Սենատի կողմից ընդունված օրինագիծը, որով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվում:
«The Guardian»-ի հաղորդմամբ, Պուտինը ԱՄՆ-ի կողմից նման քայլը միջազգային իրավունքի խախտում է համարել: Նա խոստացել է համարժեք քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացնի փաստաթուղթը:
«Առայժմ մենք շատ զուսպ ու համբերատար ենք, բայց կգա մի պահ, երբ պատասխան տալու անհրաժեշտություն լինի: Հնարավոր չէ անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ իրականացվող լկտիությունը: Նման մոտեցումն անընդունելի է՝ դա միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի խախտում է»,-ասել է Պուտինն իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այնուհանդերձ՝ ՌԴ ղեկավարը չի մանրամասնել, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ-ին:Vesti.am