Հուլիսի 21-27-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ նախագահությամբ պրն. Անդրանիկ Հակոբյանի, իր ամենամյա ամառային ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ծաղկաձոր քաղաքում, տեղեկացնում են ֆեդերցիայից: Ամփոփիչ միջոցառման շրջանակներում կազմակերպվեցին նաև քննություններ, և մասնակիցներից հինգը հաջողությամբ հանձնեցին քննությունը՝արժանանալով սև գոտիների: Նրանք են՝ Բեգլարյան Էդուարդ, Վարդանյան Լալա, Հովհաննիսյան Գուրգեն, Բադալյան Էրիկ, Կարապետյան Դավիթ: Միջոցառումն անցավ բարձր մակարդակով: Մարզահավաքի ընթացքում քննարկվեցին նաև զանազան ծրագրեր, որոնցից ամենակարևորները թերևս առաջիկա երկու միջոցառումներն են՝Հայաստանի առաջնությունը և Եվրոպայի առաջնությանը, որոնք հարկավոր է կազմակերպել և անցկացնել հավուր պատշաճի:
Նշենք, որ ֆեդերացիայի հաջորդ ուսումնամարզական հավաքը կկայանա Սևանում: