ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ում անցկացվել է զանգվածային մարզական միջոցառում, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կենտրոնի 45 սաներն իրենց ուժերն են չափել եռամարտում՝ վազք 30 մ, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի նետում:
Հաղթողներին հանձնվել են մեդալներ և նախարարության կողմից սահմանված հավաստագրեր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից միջոցառման բոլոր մասնակիցներն ստացել են խրախուսական մրցանակներ:









