Հունգարիայի Դյոր քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի մրցումային չորրորդ օրն է։
Այսօր թենիսիստ Արթուր Սողոյանը քառորդ եզրափակչում մրցելու է Լեհաստանի ներկայացուցչի հետ։
Պայքարի մեջ կմտնի ձյուդոիստ Սամվել Գևորգյանը, որի մրցակիցը մեկնարկային գոտեմարտում լիտվացի Էդվարդաս Սագալեսն է։
Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես և Հենրիկ Երանոսյանները հանդես կգան 71 կմ խմբակային մրցավազքում։
Այսօր մրցելույթներ կունենան նաև լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը։
Vesti.am









