«Բարսելոնան» ԱՄՆ-ում կայացած արտագնա խաղի ժամանակ ՝չեմպիոնների միջազգային գավաթին հաղթանակ է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով: Միակ գոլը հեղինակել է Նեյմարը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Հանդիպումը շատ ակտիվ է անցել: Խաղի սկզբում գոլ խփելու հիանալի հնարավորությունը բաց է թողել Ռոմելու Լուկակուն: Կատալոնացիները պատասխանել են գրոհով, որն ավարտվել է Նեյմարի հարվածով: Սակայն Դե Խեան կարողացել է կասեցնել գնդակի մուտքը դարպաս: Այնուհետև գոլի լավ հնարավորությունը բաց են թողել կապտանռնագույններից Լուիս Սուարեսը և Լեոնել Մեսսին:
Մանկունյանցիների պատասխանը չի ուշացել՝ լավ հարվածներով աչքի են ընկել Լուկակուն և Պոգբան: Եվ այնուամենայնիվ, «Բարսելոնան» հաշվի մեջ առաջ է անցել. Նեյմարը դիպուկ հարվածով գրավել է «կարմիր սատանաների» դարպասը:
Երկրորդ խաղակեսին դաշտ է դուրս եկել կատալոնացիների մեկ այլ կազմ: Խաղն ավելի հանգիստ հունով է ընթացել: «Մանկունյանցիներին» ոչ մի կերպ չի հաջողվել մոտենալ Էռնեստո Վալդեվերդի սաների դարպասին: Կատալոնացիները հնարավորություն ունեին մեծացնել հաշվի առավելությունը, երբ Բայիի կոպիտ խախտման պատճառով Ռոմերոն դեմ առ դեմ դուրս եկավ Պակո Ալկասարի հետ, բայց չկարողացավ շրջանցել դարպասապահին:
«Բարսելոնան» երկրորդ հաղթանակը տարավ մրցաշարում և իր եզրափակիչ խաղում՝ հուլիսի 30-ին կխաղա «Ռեալի» դեմ:
Vesti.am









