Foto

Նովակ Ջոկովիչի համար մրցաշրջանն ավարտված է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ այս մրցաշրջանում այլևս կորտ դուրս չի գա։ Ուիմբլդոնի մրցաշարում սերբ թենիսիստը հրաժարվել էր պայքարից չեխ Թոմաշ Բերդիխի հետ մրցախաղում։ Նա խոստովանել էր, որ արդեն 1,5 տարի դաստակի վնասվածք ունի։

Տորոնտոյում տեղի ունեցած բուժհետազոտության արդյունքում, որոշում է ընդունվել չդիմել վիրահատության և անցնել վերականգնողական փուլ։

Vesti.am