«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն օրերս իրականացրեց Բենջամին Մենդիի տեղափոխությունը պաշտպանների համար ռեկորդային` 57,5 մլն եվրոյով, իր մարզչական ամբողջ կարիերայի տրանսֆերային ծախսերը հասցրեց 998,4 մլն-ի:
Այդ մասին հայտնում է «Marca»-ն:
Անգլիական ակումբում կատալոնացի մասնագետը նոր խաղացողների է ձեռք բերել` ընդհանուր 453 մլն եվրո արժողությամբ, «Բավարիայում» անցկացրած 3 տարվա ընթացքում` 203 մլն, իսկ «Բարսելոնայում» անցկացրած 4 մրցաշրջանում` 341 մլն:
Գվարդիոլայի ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունը, որը 2009 թվականին «Բարսելոնա» է տեղափոխվել 69,5 մլն եվրոյի դիմաց:

Vesti.am









