Foto

Եվս մեկ բրոնզե մեդալ՝ 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:

Vesti.am