ՊՍԺ-ի ղեկավարությունը հոգնել է սպասելուց և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին վերջնագիր է ներկայացրել:
«L՛Equipe»-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները ցանկանում են ամենաուշը հաջորդ շաբաթ վերջնական պատասխան ստանալ 25-ամյա ֆուտբոլիստից։ Այդ ժամանակ արդեն երկու թիմերն էլ կավարտեն իրենց ամերիկյան շրջագայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով և «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել ակումբը փոխելու ցանկության մասին:
Տրանսֆերի արժեքը կարող է 222 մլն եվրո կազմել:
Vesti.am









