Foto

Պոգբա. Զլատանը դեռ շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հաղորդել է, որ թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ թիմի վրա, չնայած՝ պաշտոնապես լքել է «Օլդ Թրաֆորդը»:

«Ակնհայտ է, որ Զլատանն ի ծնե առաջատար է: Նա հիմա էլ մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը:

Ցանկանում եմ աճել «Մանչեսթեր Յունայթեդում» որպես ֆուտբոլիստ և բարելավել առաջատարի որակները: Շատ բան կարող եմ սովորել Իբրահիմովիչից և Կերիկից»,- Պոգբայի խոսքն է մեջբերում Fourfourtwo.com-ը:

Vesti.am