Foto

ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանին

ՈւԵՖԱ-ն երեք եվրագավաթային խաղով որակազրկել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին, հաղորդում է ասոցիացիայի կայքը:

Նման պատիժը կիրառվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Սելտայի» հետ խաղում ցուցաբերած պահվածքի համար: Աֆրիկացին կարմիր քարտ է ստացել Յոհան Գվիդետիին հարվածելու համար:

Այսպիսով, Բային բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար «Ռեալի» հետ խաղը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը: Նա արդեն բաց է թողել Եվրոպա լիգայի եզրափակիչը:

Vesti.am