«Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել մեկնարկող առաջնությանը:
Թիմն այսօր՝ հուլիսի 24-ից, սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավաքի շրջանակում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 2 ստուգողական հանդիպում կանցկացի:
Վաղը՝ հուլիսի 25-ին՝ ժամը 18:00-ին «Փյունիկը» ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ հուլիսի 29-ին նրանց մրցակիցը կլինի «Շիրակը»: Գյումրեցիների հետ խաղով կավարտվի երևանյան թիմի ուսումնամարզական հավաքը:
Vesti.am









